Երեւանում բացվել է «Յուվենտուսի» երկրպագուների «ArmJuve» ակումբը28 ապրիլի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է «Յուվենտուսի» ֆան-ակումբ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին նախաձեռնող խմբում, ֆան-ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյանը հայտարարել է, որ ակումբի ստեղծման նպատակը «Ծեր սենյորայի» բոլոր երկրպագուների համախմբումն է եւ Հայաստանում ֆուտբոլի զանգվածայնացումը:«Մեր ակումբի պաշտոնական բացումը նախատեսում ենք կազմակերպել մայիսին: Սակայն դեռ ստույգ ամսաթիվ չկա: Մեր ակումբի կարգախոսն է` «Մենք առաջինն ենք», եւ նրա անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ցանկացող` անկախ սեռից եւ տարիքից: Մենք արդեն 30-ից ավել անդամներ ունենք, եւ այդ թիվն անընդհատ աճում է: Մենք նաեւ նախատեսում ենք պաշտոնապես գրանցվել թուրինյան ակումբում, ինչը կօգնի մեր ակումբի միջոցով ներկայացնել Հայաստանն ամբողջ աշխարհում»,- նշել է Գրիգորյանը: Հայաստանում գոյություն ունեն մի շարք ուրիշ ֆան-ակումբներ, այդ թվում` Արսենալի, Մանչեսթրի, Բարսելոնայի, Ինտերի, Լիվերպուլի, Միլանի, Այաքսի, որոնք սեփական նախաձեռնությամբ ստեղծել են սիրողական առաջնություն: «ArmJuve» ակումբը եւս մասնակցում է առաջնությանը եւ ներկա պահին մրցաշարային սանդղակում զբաղեցնում է 2-րդ տեղը: ArmJuve-ը պաշտոնական բացումից հետո ծրագրում է համագործակցել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |