ՊՆ-ն պահեստազորայինի՝ դիրք լքելու, Բաքուն՝ հայ զինծառայողի գերեվարման մասին է հայտնում

ՊՆ-ն  պահեստազորայինի՝ դիրք լքելու, Բաքուն՝ հայ զինծառայողի գերեվարման մասին է հայտնում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ադրբեջանը հայտարարել է հայ զինծառայողի գերեվարման մասին ներկայացնելով դա որպես «դիվերսիոն ներթափանցման փորձ»։

Գերեվարված հայ զինծառայողը վիրավորվել է, գրում է Haqqin.az-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, օգոստոսի 16-ին 11։15-ին մոտ «ՀՀ ԶՈւ դիվերսիոն հետախուզական խումբը Քելբաջարի շրջանում փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք, խմբի անդամներից մեկը վիրավորվել ի և ձերբակալվել, իսկ մյուսները նահանջել են»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---