«Հայկական խաղաղություն» խորագիրը կրող քանդակագործության փառատոնի քանդակներով NFT-ներ կստեղծվեն![]() 16 օգոստոսի 2023 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը տեղի է ունեցել PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող Արա Հարությունյանի անվան Քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնը: Փառատոնին մասնակցում էին հայտնի քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Լեհաստանից: Քանդակագործության փառատոնի գեղարվեստական ղեկավարներն էին՝ Արա Հարությունյանի նվիրյալ աշակերտ Վիգեն Ավետիսը և Հայաստանին նվիրյալ՝ Մասիմո Լիպպին, իսկ համադրող՝ արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն։ Քանդակագործները Իտալիայից ներկրված սպիտակ մարմարներից և հայկական տուֆերից կերտել են խաղաղությունը բնութագրող 15 քանդակ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50 ամյակին։ Փառատոնի շրջանակներում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ NFT տարբերակները։ Քանդակագործության փառատոնի գլխավոր գործընկեր Fastex ընկերությունը պատրաստելու է փառատոնի ժամանակ ստեղծված քանդակների NFT տարբերակները, որոնք տեղադրվելու են FTNFT Phygital Space-ում, իսկ քանդակների NFT-երի վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում Akneye ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը։ Փառատոնի փակման միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, ներկայացուցիչներ Հնդկաստանի և Իտալիայի դեսպանատներից: Նախաձեռնությանը միացել էր ArleAM ընկերությունը իր «Door» ապրանքանիշով: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |