Աղջիկ երեխային բռնության և նվաստացման ենթարկող կինը տարվել է ոստիկանություն![]() 18 օգոստոսի 2023 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութի կինը, որը բռնության և նվաստացումների ենթարկում անչափահաս դստերը, ներգրավելով իր մյուս երեխաներին, հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ ոստիկանությունում է։ «ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է»,– ասված է հաղորդագրությունում: Համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արևշատյանն է, ունի 5 երեխա, գրում է MediaHub-ը։ Ըստ լրատվամիջոցի, «վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով»։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս ուսումնասիրում է երեխայի նկատմամբ մոր մասնակցությամբ բռնության տեսարանով տեսանյութը։ Պաշտպանը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը խնդրել է բոլոր տարածողներին ջնջել տեսանյութը իրենց էջերից, քանի որ դա ավելի է վնասում երեխային՝ ենթարկելով նրան կրկնակի զոհականացման: «Երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված», - գրել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |