ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը28 ապրիլի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28-ին Երեւանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնյերոյի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել եւ զարգացնել Դաշինքի հետ համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Էդվարդ Նալբանդյանը կարեւոր նշանակություն է տվել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին (IPAP)` որպես արդյունավետ համագործակցության ձեւաչափ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հանրապետությունը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խաղաղապահական առաքելություններում, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, տարերային աղետների հետեւանքները վերացնելու գործում:Իր հերթին Կլաուդիո Բիզոնյերոն, կարեւոր նշանակություն տալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը եւ IPAP Գործողությունների ծրագրի արդյունքների իրականացումը 2006-2008 թթ.: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ հաջողությամբ իրագործվելու է Հայաստան- ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը 2009-2010թթ.: Կլաուդիո Բիզոնյերոն Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Ստրասբուրգում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները: Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |