Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով, այդ թվում՝ սպիտակ վագրով և զեբրերով![]() 22 օգոստոսի 2023 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգին համալրվել է կենդանիներով, այդ թվում՝ սպիտակ վագրով և զեբրերով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Կենդանիներն այգուն է նվիրել գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նոր կենդանիների ընդհանուր թիվը 10 է՝ 2 զեբր, 2 եվրոպական եղնիկ, 1 սպիտակ վագր, 1 արջ, 4 մորուքավոր, բաշավոր ոչխար, որոնք հյուսիսաֆրիկյան տեսակի են և գրանցված են Կարմիր գրքում։ Վագրաձիերը (զեբրերը) բերվել են հարավային Աֆրիկայից: Առայժմ ապրում ու ցուցադրվում են եվրոպական՝ նույնպես նոր բերված եղնիկների հետ միևնույն ազատավանդակում։ Սպիտակ վագրին այգում տվել են «Ալբա» անունը: Հարևանությամբ նոր արջն է: Կենդանիներն առայժմ չեն ցուցադրվում: Նվիրատվության շնորհիվ այգում հիմա արդեն 150 տեսակի ավելի քան 900 կենդանի կա: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ սպասվում է նոր համալրում: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |