ԱՆ. Մինչև 7 տարեկանների համար պետք է օգտագործել քարսիթ, 7 տարեկանից բարձր՝ ամրագոտի![]() 22 օգոստոսի 2023 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ավտոմեքենայում երեխաներին պահող Car seat համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են, հայտնում է առողջապահության նախարարությունը։ ՃՏՊ վնասվածքները հնարավոր է կանխարգելել`մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat, 7 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն ամրագոտիներ: ԱՀԿ տվյալներով ՃՏՊ-ները 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են, 5-14 տարեկան երեխաների շրջանում երկրորդը: ԱՀԿ ուսումնասիրություններով Car seat-ների ճիշտ օգտագործման դեպքում մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով, ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով, անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավելի հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով: ՃՏՊ-ներով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |