Կործանված ինքնաթիռում Պրիգոժինի հետ զոհվածների թվում նաև «Վագների» հայազգի մարտիկ կա

Կործանված ինքնաթիռում Պրիգոժինի հետ զոհվածների թվում նաև «Վագների» հայազգի մարտիկ կա

PanARMENIAN.Net - ՌԴ Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ եղած անձանց թվում է նաև հայազգի Եվգենի Մակարյանը՝ առավել հայտնի «Մակար» մականունով։

Մակարյանը «Վագների» վետերաններից է, նախկին ոստիկան։ Նա կռվել է Սիրիայում, իսկ 2017-ին մասնակցել է անգամ ամերիկյան ավիացիայի հետ բախմանը, ստացել վիրավորում, հայտնում է mk.ru-ն։

38-ամյա Մակարյանն ապրում էր Մագնիտոգորսկում։

Օգոստոսի 23-ի երեկոյան կործանված իքնանթիռում 7 ուղևոր կար և անձնակազմի 3 անդամ։ Բոլորը զոհվել են։ Նրանց թվում է նաև Պրիգոժինի աջ ձեռքը համարվող, «Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ինքնաթիռը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---