Եվրոպական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է28 ապրիլի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյին: Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական ուղղությունը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է: Սերժ Սարգսյանը Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը «Գործընկերություն` հանուն խաղաղության ծրագրի» շրջանակում դիտել է որպես ՀՀ ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս:Կլաուդիո Բիզոնիերոն իր հերթին նախագահ Սարգսյանին հաղորդել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի բարեմաղթանքները: Նշելով, որ 2004թ. ի վեր սա առաջին բարձրաստիճան այցելությունն է, պաշտոնյան ասել է, որ դա վկայությունն է այն կարեւորության, որ ՆԱՏՕ-ն տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին: Նրա խոսքով` իրենց բավարարում է մինչ օրս ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը: Կլաուդիո Բիզոնիերոն բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում իրականցվող բարեփոխումներն, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող մի շարք ծրագրերին, մասնավորապես` միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղապահ առաքելության եւ այլ ուղղություններով: Կողմերը միակարծիք են եղել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու շատ լավ գործիք է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրների շուրջ: Անվտանգության միջավայրի բարելավման համար նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել առկա հակամարտությունների ու խնդիրների կարգավորումը:Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական քաղաքական երկխոսությունը եւ այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն թեեւ ուղղակիորեն ներգրավված չէ այդ գործընթացում, բայց ուշադրությամբ հետեւում է զարգացումներին, եւ ողջունում է ցանկացած ջանք, որը կհանգեցնի խնդրի խաղաղ լուծմանը: Կողմերը համակարծիք են եղել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համահունչ. որեւէ սկզբունք չի կարող գերակայող լինել կամ գործել մյուսի հաշվին, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |