ARARAT-ն արժանացել է Just Drinks Excellence Awards հեղինակավոր մրցանակի![]() 29 օգոստոսի 2023 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հայտնի Just Drinks Excellence Awards ալկոհոլային խմիչքների մրցույթն ամփոփել է 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով: Այսպես՝ ARARAT-ն իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» և «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։ «ARARAT-ն իր համահոտային շարքով հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով դրա համար լիովին նոր հնարավորություններ՝ սպառման նոր եղանակներ և նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության հայտարարության մեջ։ Միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին՝ գիտնականներից մինչև համտեսողներ, Just Drinks Excellence Awards մրցույթը տարեկան դիտարկում է հազարավոր հայտեր աշխարհի տարբեր երկրներից։ ARARAT-ի համահոտային շարքը մեկնարկել է 2019 թվականին և ներառում է հետևյալ տեսականին՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry և բոլորովին վերջերս թողարկված ARARAT Honey-ն։ ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ունի ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավելու նոր սպառողների։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան և արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին են վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության հաշվետվությունները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |