«Մուսաներ» ջազային նախագիծը ելույթ կունենա Մասաչուսեթսում

PanARMENIAN.Net - Իր տեսակի մեջ եզակի «Մուսաներ» ջազային նախագիծը կատարում է ինչպես սեփական ստեղծագործությունները, այնպես էլ աշխարհի ժողովուրդների ազգային երգերի գործիքավորումները: «Մուսաների» կատարմամբ երաժշտությունը հագեցած է եվրոպական պոստմոդեռնիստական երգահաններից առաջ հայկական ջազի զանազան մեղեդիներով եւ ռիթմերով:



Մարտի 1-ին Մասաչուսեթսում Ամերիկայի Հայկական թանգարան-գրադարանում (ALMA) տեղի կունենա «Մուսաների» ելույթը, երաժիշտների կեսը հայկական արմատներ ունեն: Համերգը կկայանա ALMA-ում ընթացող Ջազային երեկոների շրջանակներում, որոնց ժամանակ ելույթ են ունեցել Արմեն Դոնելյանը, Վարդան Հովսեփյանը, Ջերի Բերգոնզին եւ ուրիշները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---