Արցախցիները թույլ չեն տվել խաղաղապահներին անցնել ադրբեջանական կողմ՝ կասկածելով, որ ուզում են բեռը ռուսական մեքենաներով ԱՀ անցկացնել![]() 31 օգոստոսի 2023 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30–ին միջադեպ է տեղի ունեցել Ասկերանում։ Ռուս խաղաղապահները փորձել են անցնել ադրբեջանական կողմ, արցախցիները, կասկածելով, որ բեռնատարով Աղդամի ուղղությամբ գնալու նպատակն ադրբեջանական սննդամթերքը ռուսական մեքենաներով Արցախ անցկացնելն է, թույլ չեն տվել, հայտնում է Factor.am-ը։ Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |