Czech Airlines-ը հոկտեմբերի 2-ից կվերսկսի Պրահա-Երևան չվերթերը

Czech Airlines-ը հոկտեմբերի 2-ից կվերսկսի Պրահա-Երևան չվերթերը

PanARMENIAN.Net - Czech Airlines ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից կվերսկսի Պրահա-Երևան- Պրահա երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---