Բրազիլիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը28 ապրիլի 2009 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին: Ապրիլի 23-ին Սան - Պաուլո նահանգի խորհրդարանի շենքում պատգամավոր Վիկտոր Սապիենզայի նախաձեռնությամբ կայացել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Բրազիլիայի Ազգային դաշնային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Առնալդո Ֆարիա դե Սանը, Էդսոն Ապարեսիդոն, Բրազիլիայի ազգային եւ կրոնական համայնքների ներկայացուցիչներ:Ներկաներն իրենց ելույթներում նշեցին Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: Ելույթ ունեցավ նաեւ Սան-Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը: Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Օզասկոյում: Ապրիլի 24-ին Սան-Պաուլոյի ամենահայտնի «Folha de S.Paulo» թերթում լույս տեսավ նահանգապետ Ժոզեֆ Սերրայի «Չի կարելի մոռանալ ոչ մի ցեղասպանություն» խորագրով հոդվածը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |