«Հայաքվեն» բոլոր ստորագրությունները հանձնել է ԿԸՀ![]() 31 օգոստոսի 2023 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնությունը 58,000 ստորագրությունը հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Մեր այս օրենսդրական նախաձեռնությանը միացած բոլոր քաղաքացիների ստորագրությունները պաշտոնապես հանձեցինք ԿԸՀ-ին: Սա երկար գործընթաց է, բայց օրենքով է սահմանված: Մենք դեռ ժամկետներից էլ շուտ ենք հանձնում: Մենք այս ընթացքում ստորագրությունները թվայնացրել ենք, պարզել ենք, թե որքան սխալ է եղել, մեր հաշվարկներով դրանք անգամ կես տոկոսը չի գերազանցում»,- հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: Նա վստահություն է հայտնել, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենա մերժել քաղաքացիներին, գրում է Sputnik Արմենիան։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ նշել է, որ հենց Երևանում է որոշվելու Արցախի ու Հայաստանի ապագան ու ճակատագիրը, իսկ արցախցիները իրենցից կախված ամեն ինչ անում են Արցախի փրկության համար` ֆիզիկապես դիմանալով սովին, ճնշմանը, Ադրբեջանի առևանգումներին։ «Հայաքվեի» նպատակը Քրեական օրենսգրքում 2 հոդված ավելացնել է՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: Մյուս հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |