Առաջինը ՀՀ-ում. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 200 մլրդ դրամը![]() 31 օգոստոսի 2023 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով մոտ 6 տարի Ամերիաբանկը պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում: 2023-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 23 մլրդ դրամով` շուկայում առաջինը հատելով 200 մլրդ դրամի շեմը և 30.06.2023-ի դրությամբ կազմելով 209․6 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 40%-ը տրամադրվել է օնլայն: Նախորդ տարի Ամերիաբանկը գործարկել է Estate.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս տուն գնելու ու վարկավորման ամբողջ ուղին անցնել օնլայն` կառուցապատողի ընտրությունից մինչև վարկի հաստատում: Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար հնարավոր է դիմել նաև համավարկառուի հետ: Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |