Արցախի Աժ նախագահ․ Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, թե ինչպես ապրել արժանապատիվ![]() 1 սեպտեմբերի 2023 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ իր ուղերձում նշել է, որ ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորի համար, «կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև»։ «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները: 3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում ենք բազում մարտահրավերներով: Հանուն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, սովորելու իրավունքի՝ պայքարի առաջին դիրքերում եք դուք: Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար: Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև: Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է ՝որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի: Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասության պատգամը՝ «…Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, ուղղել զիրաւունս»,–ասվում է ուղերձում։ Սեպտեմբերի 1–ին, չնայած արդեն 9 ամիս տևող շրջափակմանն ու հումանիտար ճգնաժամին, Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում մեկնարկել է ուսումնական տարին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |