Արցախի ԱԳ նախարարը և Փարիզի քաղաքապետը քննարկել են հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր![]() 1 սեպտեմբերի 2023 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որոնք Ֆրանսիայից Արցախ ուղարկվող հումանիտար բեռն էին ուղեկցում, իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներին աջակցելու ուղղությամբ գործուն քայլերի և Ադրբեջանի անօրինական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին ամենատարբեր մակարդակներով հետևողականորեն բարձրաձայնելու համար։ Արցախի ԱԳ նախարարը և Փարիզի քաղաքապետը քննարկել են հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր։ «Հատկանշական է, որ տարբեր, երբեմն հակադիր քաղաքական հայացնքներ ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչներ միասնական դիրքորոշում են որդեգրել Արցախի ժողովրդին աջակցելու հարցի շուրջ»,- ընդգծել է նախարար Ղազարյանը: Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում տարբեր բնագավառներում առաջացած աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները։ Սերգեյ Ղազարյանը կարևորել է Ադրբեջանի ցեղասպան գործողություններին միջազգային հանրության կողմից հստակ քաղաքական ու իրավական գնահատական տալը և համապատասխան գործիքակազմի կիրառումը, այդ թվում՝ անհատական պատժամիջոցների ձևով, ինչը հնարավորություն կտա կանխելու Արցախում վերահաս ողբերգական զարգացումները: Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Կոռնիձորում։ Պատվիրակության կազմում են եղել Ֆրանսիայի մի շարք շրջանների ղեկավարներ ու քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |