Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոսությանը կից հրապարակն անվանակոչվել է Արցախի անունով![]() 1 սեպտեմբերի 2023 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում Բաքվի հյուպատոսության հարևանությամբ գտնվող հրապարակը պաշտոնապես անվանակոչվել է Արցախի անունով։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկահայ Դավիթ Մնացականյանի ֆեյսբուքյան իր էջում։ Ցուցանակի վրա գրված է` «Ի աջակցություն խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության»։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրքորյանը, որը նախաձեռնության հեղինակն է, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այս ցուցանակի գրվածքը շատ կարևոր հաղորդագրություն է աշխարհի համար։ Արցախում այս պահին անելանելի վիճակ է, 120,000 հայ Ադրբեջանի կողմից շրջափակված է։ Այնտեղ սով է, դեղերի սղություն։ Մենք պետք է տարբեր կերպ պայքարենք նրանց դեմ»,– ասել է Քրքորյանը։ Ամերիկահայ Դավիթ Համբարձումյանը նշել է, որ սա հայ համայնքի կողմից հզոր, քաղաքական, ռազմավարական կարևոր քայլ է։ Նա ընդգծել է, որ իրենց պայքարը պատրաստվում են իրականացնել հենց այս հրապարակում։ Արդեն շուրջ 1 ամիս է ամերիկահայերը Լոս Անջելեսում, Գլենդելում բողոքի ակցիաներ են կազմակերպում` ի աջակցություն Արցախի։ Նրանք եղել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի տան ու գրասենյակի մոտ։ Մոտ 2 շաբաթ առաջ նրանց հաջողվել էր հանդիպել Շիֆի հետ և քննարկել Արցախում տիրող իրավիճակը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |