Մի շարք քաղուժեր սեպտեմբերի 1-ին քարոզարշավ չեն անի![]() 1 սեպտեմբերի 2023 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմաններին իրադրությամբ և զոհերով պայմանավորված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ սեպտեմբերի 1–ին քարոզարշավ չեն իրականացնի։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։ «Հայ զինվորի կողքին ենք․․․»,–գրել է նա։ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերում ասել է, որ դաշինքը չեղարկում է նախընտրական հանդիպումները, իսկ ինքը թիմակիցների հետ ուղևորվում է Սոթք: «Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»,–նշել է նա: Քարոզարշավը կասեցրել են նաև «Հանուն սոցիալական արդարության» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու: Այդ մասին հայտնել է նախընտրական շտաբը։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |