ԿԽՄԿ-ն ևս 11 բուժառուի է Արցախից տեղափոխվել ՀՀ

ԿԽՄԿ-ն ևս 11 բուժառուի է Արցախից տեղափոխվել ՀՀ

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, որոնք ժամանակին պետպատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու։

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---