ԵՄ-ն ցավում է բախումների համար և կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ երկխոսության 2 սեպտեմբերի 2023 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների վերաբերյալ և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ երկխոսության։ Այդ մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Եվրամիությունն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված բախումների համար, որի արդյունքում զոհվել ու վիրավորվել են մի քանի զինծառայողներ։ ԵՄ–ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել նոր բռնություններից և վերադառնալ երկխոսության»,–ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտարարվել էր, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զոհվածների թվում ներառված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է Օգոստոսի 1-ից վարժական հավաքներ կանցկացվեն Նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը |