Վախճանվել է բալետի հայտնի պարուհի Եկատերինա Մաքսիմովան28 ապրիլի 2009 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կյանքի 71-րդ տարում իր տանը վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի եւ Պետական մրցանակի դափնեկիր Եկատերինա Մաքսիմովան` բալետի հայտնի պարուհի եւ մանկավարժ, որը տարիներ շարունակ ելույթ է ունեցել Մեծ թատրոնի բեմում: Եկատերինա Մաքսիմովան ծնվել է 1939թ. Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի խորեոգրաֆիկ ուսումնարանը եւ 1958 թվականին ընդունվել է Մեծ թատրոն, որտեղ ծառայել է մինչեւ 1988 թ.: Նրա ուսուցչուհին էր Գալինա Ուլանովան, իսկ Յուրի Գրիգորովիչը բալետներ էր բեմադրում նրա համար: Մեծ թատրոնի բեմում նա կատարել է Կատերինայի պարտիան Սերգեյ Պրոկոֆեւի «Քարե ծաղիկը» բալետի մոսկովյան առաջին բեմականացման մեջ, իսկ հետագայում կատարել է հռչակավոր պարտիաներ, այդ թվում Կիտրի «Դոն Քիշոտում», Ժիզելի պարտիան Ադանի համանուն բալետում, Օդեթ-Օդիլլիային «Կարապի լճում», Ֆրիգիայի պարտիան «Սպարտակում»: Ե.Մաքսիմովայի վերջին ելույթը Մեծ թատրոնի բեմում տեղի է ունեցել 1999թ. փետրվարի 1-ին, իր 60-ամյակի օրը, Շուբերտի երաժշտությամբ «Վիլանդրիայի այգիները» մինիբալետում: 1982թ. ի վեր Մաքսիմովան դասավանդում էր դասական պար եւ պարի կոմպոզիցիա ԳԻՏԻՍ-ոիմ: 1996-ին նա դարձավ այդ բուհի պրոֆեսորը: Ե.Մաքսիմովայի պարգեւների թվում են Աննա Պավլովայի եւ Մարիուս Պետիպայի (Փարիզի պարի ակադեմիա) անվան, Դյագիլեւի, Պաբլո Պիկասսոյի անվան մրցանակները, Ժողովրդների բարեկամության եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |