Դիլիջանի թունելով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի

Դիլիջանի թունելով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի

PanARMENIAN.Net - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելով (Դիլիջանի թունել), այն բարեկարգելու համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով։

Նշված ժամանակահատվածում ճանապարհային երթևեկությունը տվյալ ուղղությամբ, երթևեկության շրջանցումն առաջարկվում է իրականացնել Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---