Մհեր Գրիգորյան. Ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն![]() 4 սեպտեմբերի 2023 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ վերջերս փոխանցած առաջարկներին, ասել է, որ իր ունեցած տեղեկություններով, դեռևս արձագանք չկա այդ մասով։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, փոխվարչապետը պատասխանել է. «Որքան էլ ապաշրջափակման հարցերը դիտարկվեն, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն», հայտնում է Panorama.am-ը։ Նա ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չունեն։ «Ընթացքում, բնականաբար, աշխատանքային կոնտակտների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա։ Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»,–ասել է փոխվարչապետը։ Հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որտեղ «էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում»: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |