Բաբայան․ Չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է հրաժարական տվել![]() 4 սեպտեմբերի 2023 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին ԱՀ նախագահի պաշտոնից, ասել է, որ չի կարծում, թե դա ճնշման արդյունքում է տեղի ունեցել, հայտնում է «Ազատությունը»։ «Առաջին հերթին, ես չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է եղել, ոչ մի ճնշում չի եղել։ Երկրորդ՝ անակնկալ չի եղել, որովհետև ես դրա մասին 10 օր առաջ իմ հարցազրույցներում ասել եմ, որ Հարությունյանը պետք է գնա, այլընտրանք չունի, որովհետև քաղաքական և որևիցե դրսի ուժ չի սատարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել և նա պարտադրված է լինելու գնալ։ Հիմա, թե ինչքանով է ինքը ձևակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է»,- նշել է Բաբայանը: Բաբայանը նաև ասել է, որ Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի և այդ օրն Արցախի հանրությունը պետք է դուրս գա փողոց, ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել՝ հավելելով, որ հակառակ դեպքում Արցախը կկործանվի։ «Ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են, շատ լուրջ պատասխանատվություն, պետք է հազար անգամ մտածել, մի անգամ կտրել։ Մենք չգիտենք վաղն ինչ է լինելու, որովհետև եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք որոշում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ ու բերում պառլամենտում ասում՝ այ էս մարդուն պետք է ընտրեք, խնդիրն էդ անձը չի, խնդիրը նա է՝ այդ երևույթը, որը Երևանից թելադրվում է։ Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությանը փոխելու համար։ Հայաստանի իշխանությունը թող դե փոխվի՝ դուրս գան ազգով, ժողովուրդով էդ իշխանությունը փոխեն, Ղարաբաղն ինչի՞ եք դնում հարվածի տակ։», - ասել է նա «Ազատության» եթերում։ Սեպտեմբերի 8-ին է նախատեսված ԱՀ նախագահի ընտրությունը։ Խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիքը», թեկնածու չի առաջադրի, քվեարկությանն էլ չի մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։ Արցախի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահին կընտրի խորհրդարանը խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Նախագահի պաշտոնից հեռացած Արայիկ Հարությունյանն այսօր խմբակցություններին կոչ է արել չտրվել խմբային ազդությունների՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի ու արդյոք նկատի ունի նաև Սամվել Բաբայանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |