Սնուփ Դոգի համերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան՝ նա իր խոսքը կասի բեմից![]() 4 սեպտեմբերի 2023 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք համաշխարհային աստղ Սնուփ Դոգի (Snoop Dogg) մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան (Լյոկա Ղազարյան), ով իր խոսքը լսելի կդարձնի բեմից։ Այդ մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունը։ «Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Լյոկա Ղազարյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է, որ իմացել է այդ մասին Արցախի անկախության օրը։ «Այսօր Արցախի անկախության օրն է։ Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»,–գրել է նա։ Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը: Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |