ՌԴ–ում դժգոհ են ՀՀ ղեկավարության հայտարարություններից![]() 4 սեպտեմբերի 2023 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չափազանց դժգոհ է ՀՀ իշխանությունների վերջին հայտարարություններից՝ համարելով դրանք «անընդունելի իրենց բովանդակությամբ և տոնով»։ Այդ մասին ասել է դիվանագիտական աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մոսկվայում չափազանց դժգոհ են ՀՀ ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում` իտալական La Repubblica թերթին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններից և ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31–ի մեկնաբանությունից՝ գնահատելով դրանք որպես անընդունելի իրենց բովանդակությամբ և տոնով»,- նշել է աղբյուրը։ Ըստ նրա, Մոսկվան կարծում է, որ այդպիսով Երևանը փորձում է սեփական թերացումների և սխալների համար պատասխանատվությունը բարդել ՌԴ վրա։ «Իրականում, ՌԴ–ին փորձում են արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ օգտագործելով ՀՀ–ին որպես այդ նպատակի իրացման գործիք։ Ռուսաստանը որպես Հայաստանի մերձավոր հարևան և բարեկամ մտադիր չէ լքել տարածաշրջանը։ Սակայան դա պետք է լինի «եկկողմ երթևեկությամբ փողոց»՝ Հայաստանը չպետք է գործիք դառնա Արևմուտքի համար՝ ՌԴ–ին դուրս մղելու գործում»,– ասել է դիվանագիտական աղբյուրը, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա հավելել է, որ ՌԴ–ն Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես իրավահավասար, փոխադարձաբար օգտակար և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»: Նա նաև ասել է, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ըստ նրա՝ կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում՝ երկուսն էլ խնդրահարույց է: ՀԱՊԿ գործունակության և պայմանագրունակության առումով նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին․․․Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպի առումով: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց: Ընթերցեք նաև․ ԱԳՆ․ Զախարովայի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունը տարակուսանք և հիասթափություն է առաջացնում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |