Նոր, առավել հարմարավետ լուծումներ՝ Telcell Wallet-ում![]() 4 սեպտեմբերի 2023 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Թողարկվել է Telcell Wallet-ի beta տարբերակը, որը ֆինանսական բոլոր ծառայությունները միավորում է մեկ հավելվածում: Թարմացված UI/UX-ը նախագծվել է ֆինանսական բազմատեսակ գործիքներից ավելի հեշտ օգտվելու համար: Թարմացման ու նոր փոփոխությունների հիմքում օգտատերերի հաճախ օգտագործվող ծառայություններն են, որոնք beta տարբերակում ավելի տեսանելի ու հասանելի են։ «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ թվային տրանսֆորմացիայի գծով տեղակալ Իրինա Գասպարյանի խոսքով՝ «Telcell Wallet հավելվածը ֆինանսական ծառայությունների ու պրոդուկտների ագրեգատ է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս մեկ հավելված օգտագործել բոլոր կարիքների համար՝ բանկային քարտերի ու հաշիվների ստեղծումից մինչև արագ վարկ ստանալու հնարավորություն»։ Շուտով հավելվածում, «Թել-Սելի» և «Հայէկոնոմբանկի» համագործակցության շրջանակներում, օգտատերերը հնարավորություն կունենան անվճար պատվիրել և ստանալ Visa թվային քոբրենդային քարտ: Քարտը տրամադրվելու և սպասարկվելու է անվճար, իսկ Telcell տերմինալներից համալրումն իրականացվելու է առանց սպասարկման վճարի: Telcell Wallet-ի պահանջված ծառայություններից է արագ վարկավորումը՝ վարկային կազմակերպությունների և/կամ բանկերի հետ համագործակցությամբ։ Շատ շուտով Telcell և Global Credit ընկերությունների համագործակցության շրջանակներում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան ստանալ արագ վարկեր (BNPL - Buy Now, Pay Later) QR վճարումներ կատարելիս: Global Credit ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանն ասել է․«Մեծ ակնկալիքներ ունենք Telcell ընկերության հետ համագործակցությունից, քանի որ բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում համատեղ ուժերով»։ Telcell Wallet-ը շարունակում է զարգացման ուղին ու շարունակելու է առաջարկել օգտատերերի կյանքը հեշտացնող լուծումներ։ Telcell Wallet-ի թարմացված տարբերակը կարևոր քայլ է հայաստանյան ֆինանսական շուկայում: Հավելվածը կարելի է ձեռք բերել App Store-ից և Google Play-ից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |