Ալիևն ու Խովաևը քննարկել են Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման հարցը

Ալիևն ու Խովաևը քննարկել են Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման հարցը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին՝ զրուցակիցները քննարկել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը։

Ալիևն ասել է, որ չնայած Ղարաբաղի հայերը հրավիրվել էին Բաքու և ադրբեջանական այլ քաղաքներ «վերինտեգրման հարցերի շուրջ քննարկումների համար, սակայն վերջիններս հրաժարվել են դրանից»,–գրում է Interfax.az-ը։

Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։

Ավելի վաղ Խովաևը ՀՀ էր այցելել, հանդիպում ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռուսաստանցի համանախագահին այսօր ընդունել է նաև ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։ Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքի վերագործարկումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---