Ֆասթ Բանկը ստացել է Visa International-ի անդամակցության լիցենզիա 6 սեպտեմբերի 2023 - 13:14 AMT PanARMENIAN.Net - 2022-ի նոյեմբերին, Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալուց անմիջապես հետո, Ֆասթ Բանկը դիմել էր Visa International՝ նման լիցենզիա ստանալու համար։ 2023-ի մայիսին Ֆասթ Բանկը Visa International համակարգի հետ սերտ համագործակցության ադյունքում ստացել է այն։ «Ուրախ ենք այս կարևոր ձեռքբերման համար, քանի որ այս լիցենզիան մեզ թույլ է տալիս ևս մեկ քայլ կատարել բանկային պրոդուկտների ներդրման գործում և ավելի մոտենալ մեր նպատակներին։ Շարունակում ենք ակտիվ համագործակցել Visa-ի հետ քարտերի թողարկումն օր առաջ սկսելու համար»,- ասել է Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Ռինա Հարությունյանը։ Visa International-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Ֆասթ Բանկը սկսել է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, մասնավորապես՝ բանկոմատների տեղադրման աշխատանքները։Բանկը շարունակում է քարտերի թողարկումը և սպասարկումը հնարավորինս Բանկը շարունակում է քարտերի թողարկումը և սպասարկումը հնարավորինս սեղմ ժամկետում սկսելու համար սերտորեն աշխատել Visa-ի հետ։ Ֆասթ Բանկը նաև ակտիվ աշխատանքներ է տանում բանկային այլ պրոդուկտների մշակման և ներդրման ուղղությամբ։ «Ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցությունը հիմնարար դեր է կատարում Visa-ի համար ոչ միայն բիզնեսի զարգացման տեսակետից, այլև որպես ուղիղ ճանապարհ՝ ճկուն և հավակնոտ մասնակիցների հետ համատեղ նորարարական լուծումներ ներդնելու համար։ Visa֊ի մեծ փորձը վճարումների ոլորտում և տեխնոլոգաների լայն կիրառումը ֆինանսական ոլորտի նոր խաղացողների նորարարական ԴՆԹ֊ի հետ միասին, անխուսափելիորեն կհանգեցնի առաջադեմ արտադրանքների ստեղծմանը։ Մենք հավատում ենք, որ Ֆասթ Բանկը Հայաստանում հենց այդպիսի գործընկեր է»,- ասել է Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում և Հարավ-Արևելյան Եվրոպայում Visa-ի Ռազմավարական գործընկերության, Ֆինտեխ և Վենչուրային դեպարտամենտի ավագ տնօրեն Եվգենի Լիսնյակը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |