Ադրբեջանցի կեղծ «էկոակտիվիստն» այժմ էլ Կարմիր մահիկի աշխատակից է![]() 6 սեպտեմբերի 2023 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանի կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցն է ներկայացրել՝ «էկոակտիվիստը» դարձել է Կարմիր մահիկի աշխատակից։ Նա լուսանկարներ է հրապարակել։ «Այս անձն ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։ Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները»,-ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |