Պեսկով. ՀՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժության մասին տեղեկությունը մտահոգում է 6 սեպտեմբերի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկությունը մտահոգություն է առաջացնում: «Դա մտահոգություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում։ Ուստի խորապես վերլուծելու ենք այս նորությունը և հետևելու ենք իրավիճակին»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում: Photo. Reuters Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |