Աննա Հակոբյանը՝ Կիևում․ ԼՂ-ում բնակվող 30,000 երեխա տառապում է սննդի պակասից

Աննա Հակոբյանը՝ Կիևում․ ԼՂ-ում բնակվող 30,000 երեխա տառապում է սննդի պակասից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում՝ Առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30,000 երեխա տառապում է սննդի պակասից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։

Սեպտեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է «Ազատությունն» իր աղբյուրների վրա հղումով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---