Ֆրանսիայի դեսպանը հերքել է համացանցում տարածվող զգուշացումը ՀՀ սահմանամերձ շրջաններ չայցելելու մասին![]() 8 սեպտեմբերի 2023 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերքել է համացանցում տարածվող այն տեղեկատվությունը, թե Ֆրանսիայի դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ, մասնավորապես՝ Սյունիք և Վարդենիս: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ֆեյք լուր․ մեր ճամփորդական խորհրդատուն Հայաստանի համար չի թարմացվել 2023-ի հուլիսի 18-ից»,– գրել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |