Առողջության ապահովագրության ներդրման շրջանակում գների հաշվարկման ձևաչափերն են քննարկվել![]() 8 սեպտեմբերի 2023 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ԱՀԱ միջոցների արդյունավետ կառավարման գործում կարևոր է համագործակցությունը մասնագիտացված ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, ինչը կապահովի թափանցիկությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գնագոյացման քաղաքականության և բուժաշխատողների վարձատրության հետ կապված մոտեցումները: Ընդգծվել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ կարելի է ստանալ բնակչության առողջապահական ծառայությունների ծախսերը թեթևացնող և բժշկին դիմելիությունը մեծացնող ԱՀԱ համակարգ: Իսկ ապագայում ապահովագրավճարը կծածկի հիվանդանոցային հիմնական ծառայությունների, առողջության առաջնային պահպանման օղակի սպասարկման, դժվարամատչելի հետազոտությունների և ախտորոշիչ ծառայությունների զգալի մասը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |