Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ վաճառքի գործիք

Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝  վաճառքի գործիք

PanARMENIAN.Net - Եթե ունեք փոքր կամ շարժական բիզնես, ապա IDBank-ի SoftPOS հավելվածը այն է, ինչ փնտրում եք։

SoftPOS-ը ստանդարտ POS տերմինալի բջջային տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի: Պարզապես սմարթֆոնը պետք է ունենա NFC ընթերցելու հնարավորություն։

Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն), որոնք կարող են օգտվել հետևյալ առավելություններից․

-Հավելվածի միջոցով վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով․ պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել SoftPOS հավելվածով սմարթֆոնին:

-Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է ունենալ միայն սմարթֆոն։

-Ձեր տերմինալը միշտ Ձեզ հետ է, և Դուք կարող եք վճարումներ ստանալ ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ ըստ հարմարության։

-SoftPOS հավելվածի միջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ և անհպում վճարումներ կրեդիտային և դեբետային բոլոր քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay վճարման եղանակներով:

SoftPOS տերմինալն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել կոնտակտային անձի տվյալները կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկը կդիտարկի հայտը և բավարարման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---