Հայաստանի հետ խաղից առաջ թուրք երկրպագուներին 32,000 դրոշ են բաժանելու 8 սեպտեմբերի 2023 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ թուրք երկրպագուներին 32,000 դրոշ են բաժանելու՝ մարզադաշտի նստատեղերի քանակով։ Նախաձեռնությունը իրականացվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, հայտնում է Factor.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։ Սեպտեմբերի 8–ին ժամը 22։45-ին թուրքական Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի ընտրանուն։ «Մեր երկրպագուները, որոնք 32 հազար թուրքական դրոշներով կլցնեն տրիբունաները, կրկին կաջակցեն «Մեր երեխաներին» (նկատի ունեն ֆուտբոլի հավաքականին), որոնք հպարտությամբ կրում են կիսալուսինն ու աստղանշանը կրծքին»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ներկայացվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված շոու։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ, ոստիկանությունը խստորեն հսկելու է՝ դրանց մուտքը թույլ չտալու համար։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |