ՌԴ–ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլէներգիա ՀՀ և այնտեղից Իրան արտահանելու հնարավորությունը![]() 11 սեպտեմբերի 2023 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան և հետագայում Իրան արտահանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ խոսելով ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև էներգակամրջի մասին։ «Հիմա մենք պարզապես դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել եղած ենթակառուցվածքները, առանց նոր շինարարության»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ խոսքը ՌԴ–ից 300 ՄՎտ էլեկտրաէներգիայի արտահանման մասին է։ «Հետաքրքրվածություն կա նախագծի բոլոր մասնակիցների մոտ։ Տեսնենք, ինչպես կգնա»,–ասել է նախարարը։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |