ԵՄ առաքելություն․ Գիշեր–ցերեկ պարեկություն ենք անում հայ–ադրբեջանական սահմանին![]() 11 սեպտեմբերի 2023 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը շուրջօրյա պարեկություն է իրականացնում ՀՀ և Ադրբեջանի սահմանին: Այդ մասին ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։ «Գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ հետևելով ցանկացած ռազմական իրադարձության, ներառյալ կուտակումները, շարժն ու կրակոցները: ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգություն առաջացնող շրջաններում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածության նվազեցմանը նպաստելու համար»,–ասվում է գրառման մեջ։ Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ ` ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |