Փոխնախարար․ Արցախի ու ՀՀ սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է անում

Փոխնախարար․ Արցախի ու ՀՀ սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է անում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ունի նույն տեղեկատվությունը, ինչի մասին խոսել է վարչապետը և հրապարակումներ է անում Պաշտպանության նախարարությունը, այն է՝ Արցախի ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում։

«Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք ամեն ինչ հրապարակում ենք, գրում է Aysor.am-ը։

Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է, և՛ հրետանային միջոցներ են, և՛ այլ ռազմական տեխնիկա է։ Այդ մասին խոսվել է։ Հորդորում եմ հետևել ՊՆ-ի տեղեկատվությանը։ Որոշակի սրումների կամ կրակի մասին տեղեկատվություն տրամադրում ենք» ,- ասել է փոխնախարարը։

Նա նշել է, թե Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու համար։

«Պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային և ռազմական մեծ գործողույթունների չհասնի» , - ասել է Սարգսյանը։

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---