Օվերչուկ․ Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը![]() 11 սեպտեմբերի 2023 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ «Անշուշտ, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, կաշկանդում է, ձգձգում և ժամանակ է անցնում մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել։ Բանակցությունները չեն կասեցվել, շարունակվում են», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ըստ Օվերչուկի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։ Աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, Ռուսաստանի փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |