Իրանի ԱԳՆ խոսնակ․ Ադրբեջանը մեզ հայտնել է` ռազմական հարձակման մտադրություն չունի![]() 11 սեպտեմբերի 2023 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Ադրբեջանն Իրանին ուղերձ է հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունի։ «Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Ըստ նրանց՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»,– ասել է Քանանին, գրում է Sputnik Արմենիան Irna գործակալության վրա հղումով։ Նա ընդգծել է, որ Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության հարցում «բ»զգայուն է և ուշադիր հետևում է«/բ» այդ տարածաշրջանի զարգացումներին: Քանանին վստահեցրել է` Իրանի սահմաններն անվտանգ են, և իրենք ապահովում են սեփական սահմանների անվտանգությունը: «Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը: Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար: Մենք չենք աջակցում ցանկացած գործողություն, որը կարող է ստվերել այս սկզբունքները»,– նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։ ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |