Սամանտա Փաուեր․ Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն![]() 11 սեպտեմբերի 2023 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանտա Փաուերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է և կարևոր է, որ «բ»Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն«/բ»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա կարևորել է «Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», հայտնում է «Ազատությունը»։ Գրությանը կից Փաուերը տարածել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով ԱՄՆ-ն կոչ է անում բացել երկու ուղին էլ՝ թույլ տալու մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Սեպտեմբերի 9–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, և որն Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Նշվում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փաստացի հետ է կանգնել պայմանավորվածությունից և ԱՀ իշխանությունները թույլ չեն տվել բեռնատարի մուտքը ԼՂ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |