Պեսկով․ Մենք եղել և մնում ենք, և, վստահ եմ՝ լինելու ենք մերձավոր դաշնակիցներ Հայաստանի հետ![]() 11 սեպտեմբերի 2023 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ի դեմս Հայաստանի դաշնակից կորցնելու մտավախություն չունի։ Նա նաև խոսել է դաշնակցային հարաբերությունները և գործընկերությունը խորացնելու անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ–ը։ «Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք մերձավոր դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրի զարգացման տրամաբանությունը և ազգային շահերը թելադրում են մեր դաշինքն ու գործընկերությունը խորացնելու անհրաժեշտություն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ։ Նշվում էր, որ ՀՀ ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել, որոնց թվում են՝ Հռոմի ստատուտը վավերացման ուղարկելը, վարչապետի տիկնոջ այցը Կիև, որտեղ նա հումանիտար օգնություն է հանձնել «Կիևի նացիստական ռեժիմին», ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունները ՀՀ տարածքում։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ երկրների ժողովուրդների: Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |