Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը թողնում է պաշտոնը

Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը թողնում է պաշտոնը

PanARMENIAN.Net - Մասիս Մայիլյանը թողնում է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։ Խաղաղություն բոլորիս»,–ասվում է գրառման մեջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական է տվել։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։ Ազգային ժողովը սեպտեմբերի 9–ին Սամվել Շահրամանյանին ընտրել է ԱՀ նախագահ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---