ՌԴ–ն դիվանագիտական դեմարշ է հայտնել Բաքվին՝ «նոր ռեգիոններում ընտրությունների մասին հայտարարության պատճառով»

ՌԴ–ն դիվանագիտական դեմարշ է հայտնել Բաքվին՝ «նոր ռեգիոններում ընտրությունների մասին հայտարարության պատճառով»

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դիվանագիտական ալիքներով դեմարշ է հայտնել Բաքվին՝ «նոր ռեգիոններում ընտրությունները չճանաչելու մասին Բաքվի հայտարարության պատճառով»։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում անցկացված ընտրությունները չեն կարող իրավաբանական ուժ ունենալ»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---