Ստեփանակերտում ալյուրի սակավության պատճառով արտադրամասը հացի փոխարեն «պերաշկի» է թխել![]() 16 սեպտեմբերի 2023 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ալյուրի սակավության պատճառով արտադրամասը հացի փոխարեն հացաբլիթ է թխել, որոնք տեղացիները «պերաշկի» են անվանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման անդամ Արշակ Աբրահամյանը և լուսանկարներ հրապարակել։ «Ստեփանակերտում սա համարվում է պերաշկի և վաճառվում մեկ հատը 200 դրամով։ Երեկ ողջ գիշեր հերթ եմ կանգնել, և քանի որ ալյուրը քիչ էին հատկացրել հացի արտադրամասին և որոշել էին գոնե «պերաշկի» թխել՝ վերցրեցի սրանցից»,–ասվում է գրառման մեջ։ Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |