ՌԴ Դաշնության Խորհուրդը ՀԱՊԿ ներկայացուցչություններին դիվանագիտական կարգավիճակ է շնորհել29 ապրիլի 2009 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության Խորհրդի 246-րդ նիստում վավերացվել է Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագարի (ՀԱՊԿ) ներկայացուցչությունների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2002թ. հոկտեմբերի 7-ի արձանագրությունը: Արձանագրությունը հաստատում է այն իրավական կարգավիճակը, արտոնությունները եւ պաշտպանությունը, որ տրամադրվում է ներկայացուցչությանը, լիազոր ներկայացուցչին, ներկայացուցչության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին` այսինքն նրանք ստանում են նույն արտոնություններն ու պաշտպանվածությունը, որ ունեն դիվանագիտական ներկայացուցչությունները, նրանց աշխատակիցներն ու ընտանիքի անդամները ըստ 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի: Ընդ որում արտոնություններն ու պաշտպանվածությունը տարածվում է նաեւ ՀԱՊԿ Միավորված շտաբի վրա, իսկ այդ շտաբի զինծառայողներին, քաղաքացիական աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին տրամադրվում են նույնանման արտոնություններ եւ պաշտպանվածություն, ինչպես ՀԱՊԿ պաշտոնյաներին, աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին, հաղորդում է Դաշնության Խորհրդի մամլո ծառայությունը: Արձանագրությունը ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |