Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում նախատեսված չէ

Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում նախատեսված չէ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։

«Մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնենք»,- նշել է Բադալյանը։

ԱԳՆ ավելի հայտարարել էր, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջին անգամ հանդիպել են հունիսին՝ Վաշինգտոնում, մասնակցել եռօրյա բանակցություններին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---